Մարտին Մկրտչյանն ու Հռիփսիմե Հակոբյանն ամուսնացան (ՖՈՏՈ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես ավելի վաղ armlur .am-ը տեղեկացրել էր, այսօր “Հարսնաքար” ռեստորանային համալիրում տեղի է ունենալու երգիչ Մարտին Մկրտչյանի եւ երգչուհի Հռիփսիմե Հակոբյանի հարսանեկան արարողությունը:

“Ժողովուրդ”-ի տեղեկություններով` հարսանիքի քավորը Երեւանի ՃՈ պետ Արսեն Արշակյանն է: Մ. Մկրտչյանից փորձեցինք պարզել, թե ինչու է որոշել իր հարսանիք անցկացնել մի ռեստորանում, որը բավական տխուր հռչակ ունի, քանի որ այնտեղ դեռեւս մեկ տարի առաջ դաժանաբար ծեծվել ու սպանվել էր բժիշկ Վահե Ավետյանը:
“Ուղղակի իմ հայրը տարիներ շարունակ աշխատում է այդ ռեստորանում որպես երաժշտական խմբի ղեկավար, հետեւաμար երաժշտական կոլեկտիվը մեր մտերիմներն են: Հայրիկիս աշխատավայրը լինելով` ես նպատակահարմար եմ գտել մեր հարսանիքն անցկացնել հենց այդ ռեստորանում: Ուրիշ որեւէ պատճառ չկա, իսկ տհաճ լինելու առումով, ուղղակի եթե կարիքը կա, ես կարող եմ ներողություն խնդրել մահացած բժշկի հարազատներից”:
 
Լուսանկարները՝ esyes .am-ի

 Լուսանկարները` Արսեն Բակալյանի




Լրահոս