
ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի պատասխան խաղում Մադրիդի «Ռեալ»-ը 2 անպատասխան գնդակ ուղարկեց «Ռոմա»-ի դարպասը: Այս խաղից հետո իսպանական ակումբը դուրս եկավ քառորդ եզրափակիչ: Հավելենք, որ տանտերերը 2 գոլերն էլ հեղինակեցին 2-րդ խաղակեսում:
«Ռեալ»-«Ռոմա»՝ 2:0 (առաջին հանդիպումը՝ 2:0)
Ռոնալդու (64), Խամես (68)