Նախօրեին «Ժողովուրդ»-ի թղթակիցը նկատել է, որ Խանջյան փողոցում մի խումբ քաղաքացիներ հավաքված քննարկում են իրենց հետագա ճակատագիրը: Ինչպես պարզվեց` հավաքվածները «Լեւոն Ամիրխանյան» ՍՊԸ-ի պարտատերերն էին:
Հիշեցնենք, որ 2015 թ. փետրվարի 16-ին «Լեւոն Ամիրխանյան» ՍՊԸ-ի սեփականատեր Համլետ Ամիրխանյանն իր առանձնատանն ինքնասպանություն էր գործել: Վերջինս հայտնի գործարար էր եւ զբաղվում էր Երեւանի կենտրոնում բազմաբնակարան շենքեր կառուցելով ու վաճառելով:
Նախկինում բազմիցս գրել ենք, որ գործարարը արդեն վաճառված բնակարանները գրավադրել էր: Ներկայումս ընկերության պարտատերերը պարբերաբար հավաքվում են եւ փորձում են պարզել, թե ինչպես է լուծվելու իրենց բնակարանների ճակատագիրը: