Մադրիդի «Ռեալ»-ի կոստառիկացի դարպասապահ Կեյլոր Նավասը գոլ բաց չի թողել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ իտալական «Ռոմա»-ի պատասխան խաղում: 29-ամյա դարպասապահը մրցաշարում անառիկ է պահում դարպասը 675 րոպեի ընթացքում:
Այդ ցուցանիշով նա շրջանցել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին դարպասապահ Էդվին վան դեր Սարին, ով գոլ բաց չէր թողել 657 րոպե: Այստեղ առաջատարը Լոնդոնի «Արսենալ»-ի ու Դորտմունդի «Բորուսիա»-ի նախկին դարպասապահ Յենս Լեհմանը՝ 853: