
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտնել է, որ Թբիլիսում կքննարկվի Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման հարցը:
Այս մասին նա գրել է «Թվիթերի» իր պաշտոնական էջում:
«Ժամանել եմ Թբիլիսի` Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման քննարկման նպատակով»,- գրել է դիվանագետը: