ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱԿԱԻՇԽԱՆԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՇԽԱՆԱԿԱՆ ԲՈՒՐԳՈՒՄ
ՀՀ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի հասցեին Սերժ Սարգսյանի շաբաթօրյա քննադատությունները բավական ուշագրավ նախապատմություն ունեն. ինչպես փոխանցում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները, այս ամենը պարզապես ներիշխանական խարդավանքների հետեւանք է: Ի. Զաքարյանի դեմ աշխատել են իշխանական տարբեր ուժեր միաժամանակ` վարչապետ Տիգրան Սարգսյանն իր հերթին, ԱԱԽՔ Արթուր Բաղդասարյանն իր հերթին, Բարսեղ Բեգլարյանը` Ֆլեշ Բարսեղը, իր հերթին, ՎՊ նախագահի տեղակալ Լեւոն Յոլյանն էլ իր հերթին: Ընդ որում, Ի. Զաքարյանի դեմ արշավի մեջ նրանցից յուրաքանչյուրն ունի իր անձնական շահագրգռությունը: Իսկ «դեմարշը» սրվել է այն բանից հետո, երբ ՎՊ նախագահն ԱԺ-ում հայտարարել էր, թե հատկապես մեծ են ռիսկերը շինարարության եւ պետական գնումների ոլորտում, եւ որ ՎՊ-ն այնտեղ է ստուգումներ անելու: Բանն այն է, որ այդ ոլորտները համարվում են իշխանություններին սնուցող հիմնական ֆինանսական խողովակները՝ «ատկատների» մեծ հնարավորություն տալով նրանց: Մյուս կողմից նկատենք, որ Ի. Զաքարյանն ամենեւին էլ ՀՀ ամենաազնիվ ու ամենամաքուր պաշտոնյան չէ. ասվածի ապացույցը նրա շքեղ առանձնատունն է` կառուցված ինչ-որ բարերարի նվիրատվություններով (խոսքը, իհարկե, ամերիկահայ հայտնի մեծահարուստ Ալբերտ Բոյաջյանի մասին է): Հավանաբար, Ի. Զաքարյանը պարզապես անցել է ներիշխանական ռուբիկոնը, ու հիմա նրա դեմ են դուրս եկել:




Լրահոս