Մարտի 8-յան տրամադրությունը շարունակվում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 8-յան տրամադրությամբ այսօր վաղ առավոտից Երևանի քաղաքապետարանի երկու մասնաշենքերի, ինչպես նաև վարչական շրջանների աշխատակազմերի քաղաքացիների սպասարկման «Մեկ պատուհան» բաժիններ այցելող բոլոր կանանց ու աղջիկներին դիմավորելու են Երևանի քաղաքապետի շնորհավորական բացիկներով և ծաղիկներով:

Իսկ արդեն դիմում հանձնած առաջին քաղաքացիներին անակնկալը հաճելիորեն զարմացրել է՝ պարգևելով ջերմություն և դրական էմոցիաներ:

Նախաձեռնությունը կշարունակվի ամբողջ օրվա ընթացքում:




Լրահոս