Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այլևս չի ցանկանում անդրադառնալ նախկին նախարար Արմեն Աշոտյանին տրամադրված ծառայողական մեքենայից հրաժարվելու թեմային:
«Իմ ցանկացած քայլ մի դիտեք իբրև PR, կամ ոչ PR: Նոր մեքենա չի դա, աշխատակազմի ղեկավարի մեքենան է տրամադրված, թանկարժեքի կամ ոչ թանկարժեքի խնդիր չկա: Ես պոպուլիզմով չեմ զբաղվում», – հայտարարեց նա:
Անդրադառնալով մարտի 8-ի առիթվ իջեցված շրջաբերականին, որ դրամահավաքություններն արգելված են, նախարարը նշեց. «Շրջաբերականը, եթե իջեցում է, չենք կարող ասել, որ որևէ երևույթ չի կրկնվի: Կլինի հատուկ գրաֆիկ, որով ամեն շաբաթ ես կպտտվեմ դպրոցում»:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան