«Ժողովուրդ»-ն իր հինգշաբթի օրվա համարում տեղեկացրել էր, որ ՀՀ պետական գույքի կառավարման վարչությունը բավական մատչելի գնով «ՎԱԲԱ» ընկերությանն է օտարել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը պատկանող «Գուգարք» կարի արտադրամասի կազմից առանձնացված «Դարբասի արտադրամաս»-ի գույքը. ըստ որոշման նախագծի՝ գույքի արժեք ցանկացել են սահմանել մոտ 650 հազար դրամ:
Սակայն «ՎԱԲԱ»-ի սեփականատեր, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, թե այդ թիվը չի համապատասխանում իրականությանը: «Եվ հետո, ամենեւին էլ էժան գնով չեն տալիս էդ տարածքը. 15 մլն դրամ են ուզում: 15 միլիոն, բայց «ՎԱԲԱ»-ի տնօրենը դեռ չի համաձայնել էդ թվին: Նույնիսկ հիմա ուզում եմ մինչեւ օրս արած ներդրումները` 22 մլն 500 հազարը, ետ ուզել ու այդ տարածքից հրաժարվել»,-ասաց Բաղդասարյանը` հավելելով, որ արդեն 20 տարի է` «ՎԱԲԱ»-ն չի թողնում, որ այդ արտադրամասը թալանեն: Մյուս կողմից, սակայն, Բաղդասարյանը տեղեկացրեց, թե ինքը վաղուց կապ չունի «ՎԱԲԱ»-ի հետ, եւ որ այն տարիներ առաջ վարձակալությամբ հանձնել է ուրիշի. ««ՎԱԲԱ»-ն այս երկրին է պատկանում, որի քաղաքացին եմ ես: Ինձ ոչինչ չի պատկանում»:
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՍԽԱ՞Լ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ