Ուկրաինան և Թուրքիան ազատ առևտրի գոտի ստեղծելու շուրջ քննարկում կանցկացնեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 10-11 Ուկրաինան և Թուրքիան ազատ առևտրի գոտի ստեղծելու շուրջ քննարկում կանցկացնեն: Այս մասին հայտնել է Ուկրաինայի առևտրային ներկայացուցիչ Նատալիա Միկոլսկայան, փոխանցում է Vestikavkaza-ն:

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն երկօրյա այցով գտնվում է Թուրքիայում: Այցի ընթացքում պլանավորվում են բանակցություններ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և երկրի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հետ:

Բացի այդ, այցի շրջանակներում բարձր մակարդակով ռազմավարական խորհրդի նիստ կկայանա:

Թուրքիան մտնում է Ուկրաինայի հիմնական առևտրային գործընկերների հնգյակում: 2015թ. ուկրաինական առևտրային արտահանումը կազմել է 2,77 միլիարդ դոլար, իսկ ներմուծումը՝ 851 միլիոն դոլար: Ազատ առևտրի գոտի ստեղծելու մասին բանակցությունները սառեցվել էին 2013թ.

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան




Լրահոս