ԽԱՆԳԱՐՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սովորաբար, երբ հասարակական ակտիվություն է լինում, մարդիկ հանրահավաքներ են իրականացնում, ՀՀ ոստիկանությունը հայտարարում է, թե անթույլատրելի է գիշերները «արդարություն» վանկարկել, խանգարել հասարակական անդորրը: Բայց երբ հարցը հասնում է գործող իշխանությանը՝ ընդհուպ մինչեւ երկրի նախագահին, իրավապահները մոռանում են այդ մասին: Երեկ՝ կեսգիշերին՝ ժամը 01:00-ի սահմաններում, «Ժողովուրդ»-ի թղթակիցն ականատես եղավ, թե ինչպես էր Սերժ Սարգսյանին ուղեկցող ավտոշարասյունը տարաբնույթ ձայնային ազդանշաններով անցնում հենց ոստիկանության դիմացով՝ Չարենցի փողոցով: Բնականաբար, ոչ մի արձագանք: Թեեւ Ս. Սարգսյանին ուղեկցողներն էլ պետք է տարրական էթիկայի նորմերը պահպանեն եւ գոնե գիշերվա ժամերին չաղմկեն:




Լրահոս