ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՎՃԱՐՈՎԻ ԿԱՅԱՆԱՏԵՂԻՆԵՐ
Երեւանում վճարովի ավտոկայանատեղիների ծառայություն մատուցող «Փարքինգ սիթի սերվիս» ընկերության տնօրեն Վազգեն Հարությունյանը երեկ հրավիրած ասուլիսում նշել է, որ մայրաքաղաքի փողոցներում կարմիր գծանշումներով առանձնացվում են վճարովի ավտոկայանատեղիների տարածքները, տեղադրվում են ճանապարհային երթեւեկության համապատասխան նշաններ, տեղեկատվական ցուցանակներ: Տվյալ հատվածները կկահավորվեն նաեւ ժամանակակից տեսանկարահանող սարքավորումներով, որոնց միջոցով էլ կվերահսկվեն այդ տարածքները: Նշված կայանատեղիներում կայանման դիմաց գումար չի գանձվում մինչեւ 5 րոպե տեւողությամբ կանգառ կատարելու դեպքում, իսկ 5 րոպեից ավելի մինչեւ մեկ ժամ կանգնելու դեպքում վճարման չափը կազմում է 100, մեկ օրվա համար` 500, մեկ շաբաթվա համար՝ 1000, մեկ ամսվա համար՝ 2000 դրամ: Իսկ  երեկոյան ժամը 24:00-ից մինչեւ առավոտյան ժամը 9:00-ն կայանելու համար գումար չի գանձվի: Վճարումները կատարվելու են բացառապես անկանխիկ եղանակով, նաեւ՝ SMS հաղորդագրության միջոցով:

ՏԱՐՕՐԻՆԱԿ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ
«168 ժամ»-ի հավաստի տեղեկություններով՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի եղբայրը՝ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի փոխտնօրեն Աշոտ Սարգսյանը, հրաժարական է ներկայացրել զբաղեցրած պաշտոնից: Ա. Սարգսյանը, որը 2005թ.-ից ի վեր զբաղեցնում էր գործարանի կոմերցիոն գծով փոխտնօրենի պաշտոնը եւ, ըստ մամուլի բազմաթիվ հրապարակումների, սերտ առնչություն ունի գործարանում վերջին տարիներին տեղի ունեցած ֆինանսական, վարկային մեքենայությունների հետ, եւ որը ստանում էր ամսական 3.5 մլն դրամ աշխատավարձ, հանկարծ որոշել է գնալ «հանգստի»: Ամեն դեպքում, նա այդպես է պատճառաբանել իր հրաժարականը եւ նշել է, որ որեւէ այլ աշխատանքի առաջարկ դեռեւս չունի:

ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ
«Ժողովուրդ»-ը շնորհավորում է «ԳԱԼԱ» հեռուստաընկերության ողջ անձնակազմին 8-ամյակի առթիվ: Մեր գործընկերներին մաղթում ենք անխափան եթեր եւ նորանոր ձեռքբերումներ:




Լրահոս