ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄՏԱԾԵԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ
Սերժ Սարգսյանը շաբաթ օրը՝ բյուջետային միջոցների արդյունավետ կառավարման մասին խորհրդակցության ժամանակ, հայտարարել է, թե պետական գերատեսչությունները չպետք է վախենան գնումների վերաբերյալ իրենց հաշվետվությունները հրապարակելուց. «Պետք չէ մտավախություն ունենալ, որ այդ հաշվետվությունների հրապարակումից հետո 1, 2 կամ 3 օր հետո տեղի մամուլը սկսում է գրել, որ 300.000 դրամ ծախսեցին հյուրասիրության համար, 700.000 դրամ ծախսեցին եւ այլն: Եթե դրանք ծախսում են մեր նպատակներին համահունչ, ըստ ծրագրի եւ ծախսում են ազնվորեն, ի՞նչ խնդիր ունեք… Գրում են, թող գրեն: Եթե այստեղ խնդիր չկա, մենք ինչո՞ւ պետք է նեղացածի դիրք ընդունենք»: Իհարկե լավ է, որ Ս. Սարգսյանը խորհուրդ է տալիս կառավարության անդամներին չնեղանալ, երբ մամուլը խոսում է ծախսերի մասին: Բայց մյուս կողմից նա անուղղակի կերպով կոչ է անում արհամարհել մամուլի հրապարակումները` ասելով` «գրում են, թող գրեն»: Այնինչ մամուլը այդ ծախսերի մասին գրելիս նաեւ բարձրաձայնում է դրանց արդյունավետության հարցը. օրինակ` որքանով է արդյունավետ ամեն ամիս 1 մլն դրամ կամ 2.5 հազար դոլար ծախսել միայն կոնյակ գնելու համար, ինչպես դա անում է ՀՀ նախագահի նստավայրը: Կամ որքանո՞վ է արդյունավետ կրկին 1 մլն դրամ ծախսել վարչապետի գլխավորությամբ ճաշկերույթների համար: Այնպես որ, լավ կլիներ` մամուլից նեղանալու կամ մամուլին արհամարհելու փոխարեն մեկ-մեկ քննարկել ծախսերի արդյունավետությունը:

ՉԻ ԿՈՂՄՆՈՐՈՇՎՈՒՄ
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, անդրադառնալով Սերժ Սարգսյանի՝ խորհրդակցության ժամանակ ունեցած ելույթին, լրագրողների հետ զրույցում հայտարարել է. «Նախագահի գնահատականների հետ միշտ համակարծիք եմ»: Հիշեցնենք, որ Ս. Սարգսյանը, խոսելով ՎՊ տարեկան հաշվետվության մասին, բավական կոպիտ կերպով քննադատել էր ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանին` անուղղակի կերպով պաշտպանելով վարչապետ Տիգրան Սարգսյանին ու նախարարներին, որոնց ղեկավարած գերատեսչություններում հայտնաբերվել էին պետական միջոցների չարաշահումները: Ու հիմա ստացվում է, որ ԱԺ նախագահը եւս միանում է այդ քննադատություններին: Մինչդեռ նույն Հ. Աբրահամյանը ՎՊ նախագահի հաշվետվության ժամանակ, ընդհակառակը, քննադատել էր կառավարությանն ու պետական բյուջեի միջոցները գրպանողներին` անվանելով նրանց թալանչիներ, նույնիսկ անուղղակի կերպով մեղադրանքներ էր հնչեցրել վարչապետի հասցեին, որ վերջինս չի ազատվում թալանչի պաշտոնյաներից: Այնպես որ, Արգամիչի հայտարարությունները, թե համակարծիք է Ս. Սարգսյանի հետ, տարօրինակ են. մի կողմից չի ուզում հակադրվել շեֆին` դրանից բխող բոլոր հետեւություններով, մյուս կողմից էլ Արգամիչը դեմ է դուրս գալիս ինքն իրեն: Ամեն դեպքում, լավ կլինի, որ կողմնորոշվի:

ԿԱԼԱՆԱՎՈՐԵԼ ԵՆ
Հուլիսի 1-ին դատարանի որոշմամբ կալանավորել են «Միասնական Ջավախք» հասարակական շարժման ղեկավար Վահագն Չախալյանի եղբորը` Արմեն Չախալյանին,  երկու ամիս ժամկետով:




Լրահոս