ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մի հատ Հայրիկյանին հարցրե՛ք, թե ինքը (առաջադրվելիս) ինչ հույս ուներ: Ա՛յ եթե ես հայտարարած լինեի, որ չեմ դառնա նախագահ, այդ դեպքում կարող էիք միջնորդել, որ դատաբժշկական փորձաքննություն նշանակվեր»:

Վարդան Սեդրակյան «ԳԱԼԱ»

Երկարատեւ լռությունից հետո (օբյեկտիվ պատճառներով) էպոսագետը կրկին խոսեց: Հայրիկյանի մասով դիտարկումը, իհարկե, հետաքրքիր էր, բայց պարզունակ, քանի որ ակնհայտ է, թե ինչ հույսով եւ նպատակով էին առաջադրվել «անկախության սիմվոլը» եւ մի քանի այլ թեկնածուներ. մարդիկ իրենց աշխատանքն են անում, ու երեւի թե միայն «տիեզերական» էպոսագետին է դա զարմանալի թվում: Իսկ տիեզերքի արտակարգ եւ լիազոր դեսպան Վ. Սեդրակյանին, պարզվում է, նույնիսկ կալանավորումը չի ընկճել, նա կրկին համոզված է, որ ինքը կարող է դառնալ նախագահ՝ արդեն կարեւոր չէ՝ 81, թե որքան տոկոսով:




Լրահոս