ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ԻՐԵՆ ԱՆՄԵՂ ՃԱՆԱՉԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2013թ. մայիսի 8-ին Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Ռաֆիկ Մելքոնյանի նախագահությամբ անչափահասի հետ սեռական հարաբերություն ունենալու համար մեղադրվող 1988թ. ծնված Անուշավան Մաճկալյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվ. 3-րդ մասով (անչափահասի նկատմամբ բռնաբարությունը) եւ դատապարտել 8 տարի 9 ամիս ազատազրկման: Քրգործով մեղադրող Սպարտակ Անտոնյանը պահանջել էր Ա. Մաճկալյանին դատապարտել 10 տարի 3 ամիս ազատազրկման: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. օգոստոսի 30-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, գտնվելով ոգելից խմիչքի ազդեցության տակ, Տավուշի մարզի Բերդավան գյուղի «Միստրեստ» հանդամասում, օգտագործելով Բերդավանի բնակչուհի, 1999թ. ծնված աղջկա անօգնական վիճակը, նրա կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել վերջինիս հետ: Ա. Մաճկալյանն ամուսնացած է, ունի 2 անչափահաս երեխա՝ երկու եւ մեկ տարեկան: «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում գտնվող Ա. Մաճկալյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռի դեմ՝ պահանջելով ճանաչել եւ հռչակել իր անպարտությունն առաջադրված մեղադրանքում:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս