
Amnesty International իրավապաշտպան կազմերպության փորձագետները հայտարարել են, որ թուրք զինծառայողները գնդակահարում են փախստականներին, այդ թվում՝ երեխաներին:
Ինչպես գրում է The Independent-ը, Անկարան հրաժարվում է ընդունել վիրավոր սիրիացի խաղաղ բնակիչներին: Պարբերականի տվյալների համաձայն՝ թուրք սահմանապահները հարձակում են գործում սիրիացի փախստականների վրա և ստիպում նրանց օգնություն խնդրել անօրինական փոխադրողներից: Իսկ սահմանը հատելու փորձեր անողներին ծեծի են ենթարկում:
«Մենք տեսել ենք հուսահատ մարդկանց, ովքեր փորձում էին անօրինական հատել սահմանը, քանի որ այն փակ էր գրեթե բոլորի համար»,-պարզաբանել է Թուրքիայի հարցով Amnesty International-ի վերլուծաբան Էնդրյու Հարդները:
«Անկարան հայտարարում է, որ սահմանները բաց են: Սակայն Amnesty International-ի աշխատակիցներին հաջողվել է պարզել, որ իրականում թուրքական սահմանը փակ է, իսկ մի շարք սահմանային անցումներ բաց են միայն անձնագիր ունեցող փախստականների համար, որոնք իրականում քիչ են»,-ընդգծել է կազմակերպության ներկայացուցիչը:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան