Լվովում Ռուսաստանի հյուպատոսության շենքի վրա ձվեր են նետել և այրել Ռուսաստանի դրոշը՝ ռուսական բանտից Ուկրաինայի ազգային պատգամավոր, օդաչու Նադեժդա Սավչենկոյի ազատ արձակման համար երթից հետո, փոխանցում է «Ինտերֆաքս Ուկրաինա»-ն:
Նշվում է, որ մոտ 250 մարդ է մասնակցել երթին: Հյուպատոսության տարածքում պետարդա են նետել և դիմ-շաշկա պայթեցրել:
Ավելի վաղ Կիևում ռուսական դեսպանատան շենքի վրա յոդով շշեր են նետել: Իսկ Օդեսայում ակտիվիստներն այրել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խրտվիլակը:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան