Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցում մեկնարկեց մարմնամարության Հայաստանի առաջնությունը:
Մրցումային առաջին օրը տղամարդիկ մրցում էին բազմամարտի չեմպիոնի տիտղոսի համար: Տղամարդկանց պայքարում լավագույն արդյունք գրանցեց Արթուր Դավթյանը, ով հավաքեց 87,3 միավոր: Երկրորդ տեղում՝ 80,85 միավորով, Արմեն Պետրոսյանն է, իսկ եռյակի վերջում Վիգեն Խաչատրյանն է (80,5 միավոր):
Տղամարդկանց Հայաստանի առաջնությանը մասնակցում են 32 մարմնամարզիկ, իսկ աղջիկներինը՝ 20:
Մրցումային երկրորդ օրը Օլիմպիական չեմպիոն Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոցում պայքարի մեջ կմտնեն արդեն աղջիկները: Իսկ առանձին գործիքների վրա Հայաստանի չեմպիոնները կորոշվեն մարտի 10-ին կայանալիք եզրափակչում:
ՀԱՕԿ լրատվության բաժին