Խաչատուր Սուքիասյանը միանալո՞ւ է լիբերալ դեմոկրատներին. երբ են հանդիպել նրանք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր լուրեր տարածվեցին, թե գործարար Խաչատուր Սուքիասյանը քաղաքականություն մուտք գործելու դեպքում մտադիր է իր սեփական կուսակցությունով հանդես գալ: Որոշ տեղեկությունների համաձայն, նա հանդիպում- քննարկումներ է իրականացրել Հայաստանի Լիբերալ – դեմոկրատ կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանի հետ:

Նշված տեղեկությունները ճշտելու նպատակով ArmLur.am-ը զրուցեց  Հայաստանի Լիբերալ կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանի հետ: Նա նշեց, որ իր և Խաչատուր Սուքիասյանի միջև քննարկում ընդհանրապես չի եղել:

Մեր ճշտող հարցին`հանդիպում եղե՞լ է,  նա նշեց, որ Սուքիասյանին վերջին անգամ հանդիպել է անցյալ տարվա դեկտեմբերին: Մեկ այլ հարցի`այսինքն «Ռոսիա մոլ»-ի բացմանը ներկա չեք եղել, նա ընդգծեց, որ նման միջոցառումներին մասնակցում են այն դեպքում, երբ հրավիրված են լինում: Հովհաննիսյանը հայտնեց, որ ինքը հրավիրված չի եղել:




Լրահոս