Սիրիայում հավանաբար ոչնչացվել է «Իսլամական պետության» բարձրաստիճան հրամանատար Աբու Օմար աշ-Շիշանին: Այս մասին հայտնել են ԱՄՆ ադմինիստրացիայի ներկայացուցիչները, փոխանցում է Korrespondent-ը:
Աբու Օմար աշ-Շիշանին ԻՊ-ի ռազմական նախարարն ու ահաբեկիչների ղեկավար ալ-Բաղդադիի խորհրդականն էր:
Աշ-Շիշանին կարող էր ոչնչացվել ավիահարվածների ժամանակ, որոնք իրականացվել են ԱՄՆ գլխավորությամբ միջազգային կոալիցիայի ուժերի կողմից: Սակայն այդ լուրը դեռևս չի հաստատվել:
Նշվում է, որ ԻՊ բարձրաստիճան հրամանատարի ոչնչացման համար խոստանում են 5 միլիոն դոլար վճարել: Հայտնի է, որ նրա իսկական անունը Թարհան Թեյմուրազովիչ Բաթիրաշվիլի է, ով ծնվել է Վրաստանում:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան