«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի դատավորների մի մասի եւ դատական համակարգի ղեկավարության միջեւ հերթական հակասությունն է հասունանում: Բանն այն է, որ Հայաստանի տարբեր դատարանների դատավորներ զանազան մասնագիտական դասընթացների են մասնակցում: Դրանց մի մասը կարող է Հայաստանում կազմակերպված լինել կամ էլ արտերկրում: Ամեն դեպքում, նախկինում դատավորները մասնագիտական դասընթացներին մասնակցելով, որոնք երբեմն 2-3 ամիս էին տեւում, իրենց աշխատավարձից չեն զրկվել:
Ավելին՝ ՀՀ օրենսդրությամբ եւս սահմանված է, որ դասընթացների ընթացքում դատավորների աշխատավարձը պետք է պահպանվի: Սակայն «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ անցած տարվա վերջից, երբ հատկապես արտերկիր դասընթացների մեկնած դատավորները վերադարձել են, պարզվել է, որ նրանց 2 կամ 3 ամսվա աշխատավարձը չի փոխանցվել, քանի որ դատական համակարգի ղեկավարությունը, իսկ ավելի կոնկրետ՝ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանն այդպես է հրահանգել»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: