Ներիշխանական խմորումներ. Գևորգ Կոստանյանը հաղթեց. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի երեկ ստորագրած որոշմամբ Դավիթ Մելքոնյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` Դավիթ Մելքոնյանի նշանակումը ներիշխանական խմորումների առիթ է դարձել: Ըստ լուրերի՝ արդարադատության փոխնախարարի նշանակման շուրջ ՀՀ գլխավոր դատախազության եւ արդարադատության նախարարության ղեկավարության միջեւ ներքին մրցավազք է սկսված եղել:

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ցանկացել է, որ այդ պաշտոնում իր թիմակիցը նշանակվի: Իսկ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանն էլ իր հերթին ցանկացել է, որ փոխնախարարը լինի իր վստահելիներից մեկը: Ի վերջո, «հաղթել» է Կոստանյանը, քանի որ նորանշանակ փոխնախարարը մինչ այս աշխատել է ՀՀ գլխավոր դատախազությունում որպես մեղադրանքի պաշտպանության եւ դատական ակտերի բողոքարկման վարչության պետ»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս