
Կատալոնական «Բարսելոնա»-ի ղեկավարությունը չի կասկածում, որ թիմի հարձակվող Նեյմարը կերկարաձգի ակումբի հետ պայմանագիրը: Այդ մասին ասել է կատալոնական ակումբի սպորտային տնօրեն Ռոբերտ Ֆերնանդեսը:
«Նեյմարը կշարունակի խաղալ «Բարսելոնա»-ում և ոչ մի խնդիր չի լինի: Ես կանհանգստանայի միայն այն դեպքում, եթե նա մեզ մոտ երջանիկ չլիներ: Սակայն նման բան չկա: Միանշանակ եմ ասում` Նեյմարը կերկարաձգի «Բարսելոնա»-ի հետ պայմանագիրը», – նշել է Ֆերնանդեսը: