Մերի Մարգարյանի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել հերթապահ մանկաբարձ-գինեկոլոգին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բժշկական կենտրոնում ծննդկան Մերի Մարգարյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով որոշում է կայացվել՝ «Շենգավիթ բժշկական կենտրոն»-ի հերթապահ մանկաբարձ-գինեկոլոգին որպես մեղադրյալ ներգրավելու մասին։

Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ նախնական քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ ծննդկան Մերի Մարգարյանին բժշկական օգնություն ցուցաբերելու ընթացքում մասնագիտական պարտականությունների կատարման նկատմամբ անփույթ և անբարեխիղճ վերաբերմունք է դրսևորել նաև «Շենգավիթ բժշկական կենտրոն»-ի հերթապահ մանկաբարձ-գինեկոլոգը։ Վերջինս, քննիչի՝ փետրվարի 18-ի որոշմամբ, նեգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությամբ մեղադրանք է առաջադրվել նաև Մերի Մարգարյանի հղիությունը հաշվառման վերցրած մանկաբարձ-գինեկոլոգին:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։




Լրահոս