Կառավարությունն ընդունեց ՕԵԿ պատգամավորների առաջարկը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության այսօրվա նիստում ընդունվեց Ազգային ժողովի պատգամավորներ Հովհաննես Մարգարյանի և Հեղինե Բիշարյանի ներկայացրած օրենսդրական նախագիծը: Ըստ այդ նախագծի`  Ազգային ժողովի հանձնա­ժո­ղով­ներում նիստերն իրավազոր կհամարվեն, եթե նիստին ներկա է (գրանցվել է) հանձ­նա­ժո­ղովի անդամների ընդհանուր թվի առնվազն ոչ թե 1/4-ը,  այլ՝ 1/2-ը, իսկ որոշումները կնդուն­վեն, եթե որոշմանը կողմ քվեարկեն հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի առնվազն 1/2-ը` 1/4-ի փոխարեն:

Հարցը կառավարության դատին ներկայացրեց արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը և նշեց, որ  ներկայացված  հիմնավորման մեջ լիարժեք չի տրվում նախագծի ընդունման անհրաժեշտությունը և նպատակը, խնդիրների բացահայ­տումն ու բնութագրումը:

«Հայաստանի Հանրապետության կառավարությունը, նկատի ունենալով այն հանգա­ման­քը, որ օրենսդրական նախաձեռնությունն ուղղված է Հայաստանի Հանրապետության Ազ­գային ժողովի գործունեության կարգի սահմանմանը ձեռնպահ է մնում դիրքորոշում ներկայացնելու հարցում», – հայտնեց նա:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ համաձայնեց և կարծիք հայտնեց, որ Ազգային ժողովն ինչ էլ որոշի, իրենք համաձայն կլինեն:




Լրահոս