
Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց Պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակներում Երևան քաղաքի Ադոնց փողոցի N 6/2 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից բնակարանների ձեռքբերման նպատակով «Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերության կողմից տրամադրվող հիփոթեքային վարկերի վերաֆինանսավորման իրականացումը վերապահել «Բնակարան երիտասարդներին» ՎՎԿ փակ բաժնետիրական ընկերությանը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նախագիծը ներկայացնող քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանից` հետաքրքրվեց, թե երբ է կառուցվելու շինությունը, ինչին ի պատասխան նախարարը նշեց, որ աշխատանքները կավարտվեն հաջորդ տարվա վերջին: