Գազի գինը չի էժանանա. ինչպես են ընթանում ՌԴ-ի հետ բանակցությունները (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացավ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգի վերաբերյալ 2013 թվականի դեկտեմբերի 2-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության կնքման առաջարկությանը համաձայնություն տալու մասին և «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին 2013 թվականի դեկտեմբերի 2-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության կնքման առաջարկությանը համաձայնություն տալու մասին որոշումների նախագծով:

Երկու որոշումները կառավարության հավանությանը ներկայացրեց էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Իոսիֆ Իսայանը: Նախագծից տեղեկանում ենք, որ ձեռք բերված համաձայնությամբ բնական գազի գինը Հայաստանի Հանրապետության համար 2016 թվականի հունվարի 1-ից սկսած մինչև 2016 թվականի մարտի 31-ը ընկած ժամանակահատվածի համար պահպանվում է նախորդ տարվա՝ 165 ԱՄՆ դոլար չափով:

Էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարարը նշեց, ՌԴ-ի հետ գազի գնի վերաբերյալ բանակցությունները դեռ շարունակվում են: Հավելենք, որ մի քանի ամիս է ինչ Հայաստանը բանակցում է ՌԴ-ի հետ, որպեսզի ավելի էժան գազ ձեռք բերի:




Լրահոս