
Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` ՌԴ այցին և Վլադիմիր Պուտինի հետ նախատեսված հանդիպմանը: Քոչարյանը նշեց, որ այցն աշխատանքային է և նման հանդիպումները միշտ որոշակի արդյունքների է բերում:
Անդրադառնալով գազի գնի շուրջ բանակցություններին` Շավարշ Քոչարյանը նշեց, որ կպահպանվի 165-ը, մինչև ավարտվեն բանակցությունները: «Ավելի նվազեցումն ապագա բանակցությունների հարց է: Ստորագրումից հետո կֆիքսվի 165 դրամը»:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: