Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կինը՝ Էմինե Էրդողանը, օսմանյան սուլթանների հարեմը «կանանց համար դպրոց» է անվանել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Առաջին տիկինը նման կարծիք է հայտնել «Սուլթանների մայրերը, ովքեր հետք են թողել մեր պատմության մեջ» համաժողովի շրջանակներում:
Ինչպես նշել է Էրմինե Էրդողանը, արվեստի ստեղծագործություններում կարելի է հանդիպել կանանց, ովքեր ձգտում են իշխանության և հաճույքների: «Միևնույն ժամանակ, հարեմները կարող են կանանց համար դպրոց լինել, որտեղ նրանք հնարավորություն կունենան նախապատրաստվել կյանքին, կրթություն ստանալ և զբաղվել բարեգործությամբ»,- պատմել է Էրդողանի կինը:
«Այդ ամենը ղեկավարում էին սուլթանների մայրերը»,- հավելել է նա:
Թուրքիայի առաջին տիկնոջ խոսքերը բուռն քննադատությունների ալիք են բարձրացրել սոցցանցում, հիմնականում, կանանց շրջանում: Նրանց խոսքով՝ տարօրինակ է խոսել հարեմներում կրթության մասին, որտեղ երբեք գիրք չի եղել:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան