Կազանում ընթացող 27-րդ համաշխարհային ուսանողական խաղերում Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկ Հենրիկ Մոկոյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ: 56 կգ քաշային քառորդ եզրափակիչում Մոկոյանը 3:0 հաշվով առավելության է հասել հարավկորեացի Բյունգվուք Օհի նկատմամբ: Եզրափակիչի ուղեգրի համար Մոկոյանը կմենամարտի ռուսաստանցի Սերգեյ Վոդոպյանովի հետ:
60 կգ քաշային կարգի 1/16 եզրափակիչում Սամվել Բարսեղյանը (Հայաստան) 0:3 հաշվով պարտվել է ղազախ Գանի Ժայլաուովին:
NEWS .am Sport