Մարտի 11-ին՝ ժամը 13:30-ին, ՀՀ ԱԺ «Ոսկեզօծ» դահլիճում տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) խորհրդի արտագնա նիստը: Լրատվամիջոցների հեռուստաօպերատորների եւ լուսանկարիչների համար նախատեսվում է նկարահանում 3-ական րոպե՝ նիստի սկզբում եւ վերջում: Նիստից հետո՝ ժամը 14:30-ին, ՀՀ ԱԺ Ոսկեզօծ դահլիճին կից սրահում ՀԱՊԿ ԽՎ-ի խորհրդի նախագահ Սերգեյ Նարիշկինը եւ ՀԱՊԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովը լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հանդես կգան հայտարարությամբ:
Նշենք, որ ՀԱՊԿ ԽՎ կանոնադրության համաձայն՝ նիստի եւ դրա հետ կապված մյուս միջոցառումների աշխատանքային լեզուն ռուսերենն է: