
Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում մարտի 10-ին մեկնարկում է շախմատի հավակնորդների մրցաշարը, որին մասնակցում է նաև շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը:
Մրցաշարի բացման արարողությունը կկայանա մարտի 10-ին, իսկ առաջին տուրը կլինի մարտի 11-ին: Գրոսմայստերների առաջին պարտիան կմեկնարկի Երևանի ժամանակով 15:00-ին:
Լևոն Արոնյանի մրցակիցն առաջին տուրում Նիդեռլանդները ներկայացնող 21-ամյա Անիշ Գիրին է: Մյուս զույգերն են՝ Սերգեյ Կարյակին-Պետեր Սվիդլեր, Հիկարու Նակամուրա-Ֆաբիանու Կարուանա, Վիշի Անանդ-Վեսելին Տոպալով:
Հավակնորդների մրցաշարը բաղկացած է 14 տուրից, կունենա 4 հանգստյան օր և եզրափակվի մարտի 30-ին: Մրցաշարի հաղթողը իրավունք կստանա պայքարելու աշխարհի չեմպիոնի Մագնուս Կարլսենի հետ նոյեմբերին Նյու Յորքում կայանալիք աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մրցախաղին:
ՀԱՕկ լրատվության բաժին