Ս.թ. մարտի 3-ից մինչև 9-ն ընկած ժամանակահատվածում ՍՊԾ դիտացանցը Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցել է 20 երկրաշարժ, որից 19-ը՝ Գավառ քաղաքից 21 կմ դեպի հարավ-արևմուտք:
Թույլ երկրաշարժերի պարսը գրանցվել մարտի 4-ից մինչև 5-ը, տեղական ժամանակով ժամը 11:03-ից – 03:24-ը, 1-ից մինչև 2 բալ ուժգնությամբ (0.1-ից – 1.6 մագնիտուդ): Մարտի 9-ին Վանաձոր քաղաքից 14 կմ դեպի հարավ գտնվող էպիկենտրոնով ստորգետնյա ցնցման ուժգնությունն էր 3-4 բալ (մագնիտուդ 2.7): Երկրաշարժը մասնավորապես զգացվել է Ստեփանավան քաղաքում և մոտակա բնակավայրերում՝ 2-3 բալ ուժգնությամբ:
Տարածաշրջանում. 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 4 երկրաշարժ: Մարտի 2-ին Իրան-Թուրքիա սահմանային գոտում տեղի է ունեցել 3 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.4) երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում էր Խոյ քաղաքից 52 կմ դեպի արևմուտք: Նույն օրը Վրաստանի Դմանիսի քաղաքից 20 կմ դեպի հյուսիս-արևմուտք գրանցվել է 4 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 3.0) երկրաշարժ:
Մարտի 3-ին Թուրքիայում տեղի է ունեցել 3-4 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.8) ստորգետնյա ցնցում՝ Վան քաղաքից 40 կմ դեպի հյուսիս-արևելք գտնվող էպիկենտրոնով: Հաջորդ օրը Թուրքիա-Վրաստան սահմանային գոտում՝ Արդահան քաղաքից 57 կմ դեպի հյուսիս-արևելք, գրանցված երկրաշարժի ուժգնությունն էր 3 բալ (մագնիտուդ 1.8):
Տարածաշրջանից դուրս. 6.0 և ավելի մագնիտուդով երկրաշարժ չի գրանցվել: