Արաբկիր վարչական շրջանը նոր ղեկավար ունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանը ազատվել է աշխատանքից: Այսօր Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացվել նոր ղեկավար Հովհաննես Վարդանյանը:

Հիշեցնենք, որ գնդապետ, Լիդեր անունով հայտնի Հովհաննես Ժորայի Վարդանյանը մի շարք բարձ պաշտոններ է զբաղեցրել: Վերջինս աշխատել է տարբեր համակարգերում` ՀՀ ոստիկանություն, Ռազմական ոստիկանություն, ՀՀ գլխավոր դատախազություն:

Նկատենք, որ ըստ մեր տեղեկությունների` Արաբկիր վարչական շրջանի գործող ղեկավար Հրայր Անտոնյանն էլ Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ է նշանակվելու:




Լրահոս