
Թուրք բանաստեղծ Հուսեյն Հայդարը բանաստեղծություն է գրել, որում ներողություն է խնդրում ռուս ժողովրդից՝ Թուրքիայի կողմից ռուսական Սու-24-ի կործանման համար: «Ներողություն ռուս մեծ ազգի առջև» բանաստեղծության մեջ գրողը պատմում է այն մասին, թե ինչպես «բոլորի աչքի առջև խզվեցին եղբայրական կապերը»:
Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, Հայդարը բանաստեղծության վերջում դիմում է զոհված օդաչուի ընտանիքին. «Ծալելով ծնկներս՝ ներողություն եմ խնդրում Օլեգ Պեշկովի մորից»:
Թուրք բանաստեղծը նաև ներողություն է խնդրել Մայակովսկիից, Գորիկիից, Գագարինից, այն հերոսներից, ովքեր հաղթանակ տարան ֆաշիզմի դեմ:
Հիշեցնենք, որ ռուս-թուրքական հարաբերությունները սրվեցին 2015թ. նոյեմբերի 24-ին Թուրքիայի կողմից ռուսական Սու-24-ի կործանումից հետո:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան