132 մլն դրամ` Հանրային հեռուստաընկերությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ որոշում կայացվեց 132.601.9 դրամ հատկացնել «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական ընկերությանը:

Գումարն անհրաժեշտ է հեռուստաընկերության ավելացված արժեքի հարկի վճարման գծով առաջացած պարտավորությունների կատարման համար: Սակայն ուշագրավն այն է, որ այս որոշման արդյունքում պետական բյուջեի եկամտային և ծախսային մասերում պետք է փոփոխություն կատարվի, երկու ցուցանիշներն էլ պետք է ավելացվեն:

Ստացվում է, որ կառավարությունը գումարը մի գրպանից մյուսն է տեղափոխում, իսկ բյուջեն «աճում» է:




Լրահոս