
Աժ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը սոցցանցի իր էջում քիչ առաջ գրառում կատարեց.
«Հարգելի հայրենակիցներ
Արդեն տևական ժամանակ է շրջանառվում է իմ կուսակցությունը լքելու մասին լուրը:
Երկար քննարկումներից հետո իսկապես ես որոշեցի դուրս գալ կուսակցությունից: Սա բացառապես իմ անձնական որոշումն է թելադրված իմ քաղաքական հայացքներով,կամքով և խղճով: Ես շարունակելու եմ իմ ողջ եռանդով և ներուժով ծառայել Հայաստանին և մեր ժողովրդին իսկ ԲՀԿ-ին մաղթում եմ կանաչ ճանապարհ և հաջողություն»:
Նկատենք, որ վերջերս շատ էր շրջանառվում Վահան Բաբայանի կուսակցությունից դուրս գալու լուրերը: