Պատգամավոր Վահան Բաբայանի` ԲՀԿ-ից դուրս գալու դիմումն արդեն ընդունվել է: Այդ մասին ArmLur.am-ի հետ զրույցում նշեց ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը: Վերջինս Բաբայանին նաև հաջողություններ մաղթեց` հետագա գործունեության մեջ:
Իսկ Վահան Բաբայանը մեզ հետ զրույցում նշեց, որ հետագայում էլ շարունակելու է զբաղվել քաղաքական գործունեությամբ: «Բայց թե քաղաքական ինչպիսի գործընթացներ կլինեն, դրանց մասին կխոսենք ավելի ուշ: Այս պահին ես ընդամենը դուրս եմ եկել ԲՀԿ-ից», – հավելեց նա:
Բաբայանը ընդգծեց` պարտադիր չէ, որ քաղաքական գործունեությամբ զբաղվելու համար ինքը միանա որևէ կուսակցության:
Հիշեցնենք, որ Վահան Բաբայանը ԲՀԿ-ից դուրս գալու որոշում է կայացրել: