Հարց քաղաքացիներից ` կարո՞ղ են ժամկետային զինծառայողներն ու ուսանողները մասնակցել կուտակային բաղադրիչին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmԼur.am-ը շարունակում է ներկայացնել ընթերցողների կողմից ուղարկված և նրանց հուզող հարցերի պատասխանները: Ձեզ հետաքրքրող բոլոր հարցերն այսուհետ կարող եք ուղարկել [email protected] հասցեով կամ զանգահարել (010, 093, 096) 546-423 հեռախոսահամարներով: Ձեզ հուզող հարցերի պատասխաններն կգտնեք մեր կայքում:

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ կարո՞ղ են ժամկետային զինծառայողները, ուսանողները եւ դեկրետային արձակուրդի մեջ գտնվող կանայք մասնակցել կուտակային բաղադրիչին:

Կարինե Հարությունյան (38 տարեկան, տնտեսագետ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ Կուտակային կենսաթոշակների մասին ՀՀ օրենքի համաձայն՝ կուտակային բաղադրիչի պարտադիր մասնակից են հանդիսանում վարձու աշխատողները, նոտարները եւ անհատ ձեռնարկատերերը: Կենսաթոշակային այս բաղադրիչի առանձնահատկություններից մեկն այն է, որ անհատական կենսաթոշակային հատկացումները կատարվում են մասնակցի բազային եկամտից: Սա նշանակում է, որ կյանքի բոլոր այն ժամանակահատվածներում, երբ մասնակիցը չի ստանում բազային եկամուտ, չի կատարում նաեւ նպատակային սոցիալական վճարներ: Մասնակցի կյանքում այդպիսի ժամանակահատվածներ են գործազրկության, ուսումնառության, պարտադիր զինվորական ծառայության, երեխայի՝ մինչեւ 3 տարեկան դառնալը, խնամքի հետ կապված արձակուրդի եւ այլ ժամանակահատվածները: Եթե կուտակային բաղադրիչի ներդրման պահին 1974թ հունվարի 1-ին եւ դրանից հետո ծնված քաղաքացին համարվում է գործազուրկ, ուսանող է, գտնվում է պարտադիր ժամկետային զինծառայության, երեխայի՝ մինչեւ 3 տարեկան դառնալը, խնամքի հետ կապված արձակուրդի մեջ, ապա այդ փուլում համարվում է պարտադիր բաղադրիչի ,պասիվ մասնակիցե: Սա նշանակում է, որ այն պահին, երբ քաղաքացին սկսի աշխատել որպես վարձու աշխատող, նոտար կամ անհատ ձեռնարկատեր եւ ստանա բազային եկամուտ, այդ պահից սկսած էլ կկատարի նպատակային սոցիալական վճարներ: Սակայն մինչեւ 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու առաջին երկու տարիների ընթացքում (18.000 դրամ նպաստ ստանալուն զուգահեռ) դեկրետային արձակուրդում գտնվող մասնակցի համար կատարվում է նպատակային սոցիալական վճար՝ ամսական 8000 դրամ, որից 5000 դրամը կատարում է պետությունը, իսկ 3000 դրամը՝ գործատուն:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

ԺՈՂՈՎՈՒՐԴ. Հայտնում ենք, որ կուտակային վճար կատարելու պարտականությունը պահպանվում է մինչեւ կենսաթոշակային տարիքի լրանալը: Եթե կենսաթոշակային տարիքը լրանալուց հետո մասնակիցը շարունակում է աշխատել, ապա նա ազատվում է պարտադիր կուտակային վճար կատարելու պարտականությունից, սակայն նա իր կամքով կարող է շարունակել մասնակցել պարտադիր կուտակային բաղադրիչին:




Լրահոս