ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ՉԵ՞Ն ՀՈՒԶՈՒՄ ՄԵՐ ԽՆԴԻՐՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերության հարցում Հայաստանի հասարակությունը գերազանցված ակնկալիքներ ունի: Այս մասին հայտնել է ռուս քաղաքագետ եւ հրապարակախոս Անդրեյ Եպիֆանցեւը Մոսկվայում ընթացող “Ճգնաժամը Մերձավոր Արեւելքում եւ անվտանգության խնդիրները Հարավային Կովկասում եւ Կասպից ծովում” միջազգային կոնֆերանսում. “Ռուսաստանի համար անհասկանալի է վերջին շրջանում Հայաստանի դիրքորոշումը: Իմ կարծիքով՝ հայ հասարակությունը չի պատկերացնում՝ ինչ ասել է “ռազմավարական դաշնակից” տերմինը, այլապես տարիներ շարունակ նրա կողմից չէին հնչի Ղարաբաղը ճանաչելու, էժան գազ մատակարարելու, Ադրբեջանին զենք չվաճառելու պահանջներ: Չպետք է մոռանալ, որ Ռուսաստանն իրենց տալիս է ամենակարեւորը` ապահովում է տարածաշրջանում Հայաստանի անվտանգությունը: Մեծ երկրները չէ, որ պետք է ենթարկվեն փոքրերի պահանջներինե: Ակնհայտ է, որ գազի գնի բարձրացումը մեր երկրի շահերից չէր բխում: Գաղտնիք չէ, որ Ռուսաստանը հետխորհրդային տարածքում աշխարհաքաղաքական իր ազդեցությունը պահպանելու նպատակով գործընկերների հետ փոխհարաբերություններում նախապատվությունը տալիս է քաղաքական ճնշմանը` օգտագործելով տնտեսական լծակները: 
ՀԱՐՑ. Հայաստանին եւ Ռուսաստանին կապում են ռազմավարական դաշնակցային հարաբերությունները: Ի՞նչ եք կարծում՝ շահերի ի՞նչ ընդհանրությունների վրա են հիմնված այս հարաբերությունները եւ զարգացման ի՞նչ հեռանկարներ ունեն: Դաշնակցային հարաբերությունների նման մակարդակն արդյո՞ք նշանակում է, որ Հայաստանն ու հայկական խնդիրներն ամբողջությամբ եւ օբյեկտիվորեն են ընկալվում գործընկերոջ կողմից: 
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայաստանի  եւ Ռուսաստանի ռազմաքաղաքական համագործակցությունը կարեւորություն է ներկայացնում հետխորհրդային տարածքում հարաբերությունների ինտեգրացիոն համակարգում։ Խիստ անհրաժեշտ է դարձել փոխհարաբերությունների որակապես նոր, ինովացիոն մոդելի ձեւավորումը, որը կհամապատասխանի անկախ պետությունների կարգավիճակին։ Այդ գործընթացը միշտ չէ, որ հարթ եւ անամպ է ընթացել։ Պետություններ, որոնք շահագրգռված չեն ԱՊՀ եւ Եվրասիական տնտեսական ընկերակցության ամրապնդմամբ եւ ջանում են խափանել Ռուսաստանի հեղինակությունն ու օրգանական ազդեցությունը հետխորհրդային տարածքում։ Համագործակցության փոխշահավետության կարեւորությունը երկու պետությունների ազգային շահերի եւ հայ-ռուսական ռազմավարական փոխգործակցության ազդեցության տեսանկյունից կարելի է բնութագրել որպես Հարավային Կովկասում կայունության եւ անվտանգության ապահովման գործոն։
ԱՇՈՏ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 
 ԵՊՀ դասախոս, դոցենտ
ՊԱՏԱՍԽԱՆ. Ռուսաստանի ինչի՞ն է պետք Հայաստանի խնդիրների օբյեկտիվ ընկալումը: Այդ երկիրն իր խնդիրներից անգամ ամբողջությամբ տեղյակ չէ:
ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար
Պատրաստեց ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ
“Ժողովուրդ” օրաթերթի 572 համար




Լրահոս