Ռուսաստանում 4-ամյա երեխայի դաժան սպանության մեջ մեղադրվող դայակ Գյուլչեհրա Բոբոկուլովային տեղափոխել են Մոսկվայի ՍԻԶՕ-ի հոգեբուժական բաժանմունք, փոխանցում է Gazeta.ru-ն:
Այս մասին հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը:
«Ներկա պահին Բոբոկուլովան գտնվում է Մոսկվայի ՍԻԶՕ-2 քրեակատարողական Դաշնային ծառայության վարչության հոգեբուժական բաժանմունքում»,- հայտնել է աղբյուրը:
Ավելի վաղ հաղորդվում է, որ ՌԴ ՔԿ-ն սպանության մեջ կասկածվողին մեղադրանք է առաջադրել: