ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն այսօր ընտրվել է Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ: Նրան այդ պաշտոնը տրվել է ՀՅԴ խմբակցության նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանի փոխարեն:
Ի դեպ, Աղվան Վարդանյանն Արծվիկ Մինասյանին կփոխարինի նաև պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում։ Հավելենք, որ այդ փոփոխության անհրաժեշտությունն առաջացավ Մինասյանի` էկոնոմիկայի նախարար նշանակվելուց հետո: