Սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հանրապետության տարածքում հուլիսի 9-10-ին` գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին հյուսիսային շրջաններում, 11-13-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Քամին հարավ-արևմտյան` 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 8-ին կբարձրանա 1-2 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կնվազի 2-3 աստիճանով: Երևանում հուլիսի 8-11-ին տեղումների հավանականությունը փոքր է: 12-13-ին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ:




Լրահոս