Պետք է ապտակեի «դասընկերուհուս», որը վիրավորել էր ինձ. Նարինե Դովլաթյան (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգչուհի Նարինե Դովլաթյանը, ով հասցրել էր որպես դերասանուհի հանդես գալ «Չիկագո-Ծաղկաձոր տրանզիտ» ֆիլմում, այժմ նկարահանվում է նոր սերիալում: «ATV» հեռուստաընկերության եթերում մեկնարկել է նոր հեռուստասերիալ՝ «Աբելի քույրը», որի պրոդյուսերը հաղորդավար Հրաչ Մուրադյանն է։ Հեռուստանովելի սցենարի հեղինակը Անահիտ Մխիթարյանն է, գեղարվեստական ղեկավարը՝ Գրիգ Վահրամյանը։ Սցենարը հիմնված է իրական պատմությունների վրա: Նարինեն կմարմնավորի սերիալի գլխավոր հերոսուհուն՝ 17-ամյա Լիլիթին:

i1X1jp2vUw4H5TaCx1N6ReovtS

Նա «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ սերիալում կերտած կերպարը իր էության հետ ոչ մի կապ չունի. «Սերիալը սկսել ենք տրագիկ տեսարաններով, հերոսուհիս մորն է կորցրել, կարծում է նաեւ, թե եղբորն էլ է կորցրել… Հույս ունեմ, որ նրա կյանքում ուրախ պահեր դեռ շատ կլինեն: Ինձ համար շատ դժվար էր մտնել դերիս մեջ: Լացի տեսարաններում նկարահանվելիս սկզբնական շրջանում դերասանական հատուկ հնարքներ եմ կիրառել, հետո արդեն, երբ համապատասխան հոգեվիճակում հայտնվեցի, դրանք պետք չեկան: Ես կառանձնացնեմ հատկապես մի դրվագ, որն ինձ համար շատ բարդ էր խաղալ. պետք է հարվածեի դասընկերուհուս, որը վիրավորել էր ինձ եւ իմ ընտանիքին: Չէի տրամադրվում, քանի որ ես երբեք ոչ ոքի չէի ապտակել, բայց խաղընկերուհիս ինձ հուսադրեց, ես էլ մտածեցի՝ ավելի լավ է մի դուբլից ապտակեմ, քան հետո մի քանի դուբլով ապտակներ հասցնեմ նրան ¥ծիծաղում է¤: Այդ փորձությունն, ի վերջո, հաղթահարեցի, բայց դրանից հետո մի ամբողջ օր գլխացավ ունեի»,-անկեղծացավ Նարինեն:

1934764_1011246625623070_520635901496581326_n

Մեր այն հարցին, թե արդյոք «Աբելի քույրն» էլ ստանդարտ սյուժեով սերիալ չէ, որտեղ սուսիկ-փուսիկ, համեստ ու «տանջված» աղջկա կերպարին ի հակադրություն ընտրվում է չար ու նախանձ հակառակորդ աղջկա կերպարը, Նարինեն պատասխանեց. «Այս սերիալի սյուժեն մյուսներից տարբերվում է նրանով, որ իմ հերոսուհին խեղճ ու կրակ մեկը չէ. խնդիրները նրան ավելի են ուժեղացնում»:

12814508_1011246618956404_5306268480729829861_n

Մենք նաեւ հարցրինք, թե սերիալում նկարահանվելու հետեւանքով արդյոք չի տուժի իր երաժշտական կարիերան. «Անկեղծ ասած՝ տարիներ շարունակ ստանում էի սերիալներում նկարահանվելու առաջարկներ ու դրանք միշտ մերժում էի հենց այդ պատճառով: Այս առաջարկն էլ սկզբում մերժեցի, բայց երբ Հրաչ Մուրադյանը զանգահարեց, ծանոթացրեց ինձ թիմին, ես տեսա, թե ինչ պրոֆեսիոնալ մարդիկ են հավաքված, համաձայնեցի»,-մեկնաբանեց նա:

12814257_1011246622289737_387756221956053576_n

Երգչուհին նաեւ տեղեկացրեց, որ նոր երգ է գրել, որի երաժշտության հեղինակն ինքն է, եւ որի հիման վրա նկարահանված տեսահոլովակն արդեն պատրաստ է, այն շուտով կներկայացնի երկրպագուներին:

Աննա Բաբաջանյան




Լրահոս