
Տարոն Մարգարյանի «Ավելի լավ» Երեւանում շատացել են օձերն ու մլակները: Դրանք նույնիսկ փողոցում քայլելու ժամանակ կարող են մտնել մարդու քթանցքը, աչքը, ականջը, բերանը: Պատճառն այն է, որ Երեւանում սկսել է նվազել մլակներ ուտող թռչունների թիվը, քանի որ կանաչ տարածքները պակասում են: «Թռչնասերների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Սիլվա Ադամյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ Երեւանում տնկված ծառերը քաղաքապետարանի կողմից չեն սրսկվել, չեն մաքրվել, ինչի պատճառով էլ մլակները շատացել են: Իսկ թե ինչ է մտածում Երեւանի քաղաքապետը մոծակների ու մլակների թվի աճի մասին, արդեն կարելի է եզրակացնել՝ հաշվի առնելով դեռեւս 4 տարի առաջ Վայոց Ձորի մարզպետարանի գործադրած անհաջող, բայց թանկարժեք ջանքերը: Հիշեցնենք, որ Ջերմուկի մոծակների դեմ պայքարի համար կառավարության կողմից պաշտոնապես հատկացված մոտ 53 հազար դոլարի մեծ մասն ուղղակի գրպանվել էր: