ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ-ում ՀՀ նախագահի նախկին ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանն իր պաշտոնանկությունից հետո էլ շարունակում է կապ պահպանել ե՛ւ Սերժ Սարգսյանի, ե՛ւ Ռոբերտ Քոչարյանի հետ, ինչի մասին մի քանի անգամ բարձրաձայնել է: Ուստի երեկ «Ժողովուրդ»-ն Իսագուլյանից հետաքրքրվեց, թե նա մասնակցել է հունիսի 30-ին «Արքայաձոր» ռեստորանում Ս. Սարգսյանի ծննդյան արարողությանը, եւ արդյոք Քոչարյանը ներկա եղել է այդ միջոցառմանը: «Ես հավատում եմ նախագահի խոսնակին, որ Ս. Սարգսյանը ծննդյան օրը նշում է նեղ անձնական միջավայրում: Իսկ եթե նման խնջույք է տեղի ունեցել, վստահաբար կարող եմ ասել, որ նախագահն այնտեղ չի եղել: Գուցե ինչ-որ մարդիկ այս լարված վիճակում փորձել են նրան հաճոյանալ»,-ասաց նա: Հավելենք, որ ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ «Արքայաձոր»-ում կայացած խնջույքը կազմակերպել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ հրավիրել ինչպես ՀՀԿ, այնպես էլ իշխանական բուրգի վերնախավին:




Լրահոս