ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ եւ այսօր նախարարների ասուլիսների շքերթ է. լրագրողների հետ հանդիպելու առիթը ՎՊ հաշվետվության վերաբերյալ պարզաբանումներ ներկայացնելն է, որը նրանք անում են վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարականով: Ինչպես փոխանցում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները, Տ. Սարգսյանը, չբավարարվելով այդ հանձնարարությունը կառավարության նիստում հրապարակային հնչեցնելով, հետո անձամբ է նախարարներին հանձնարարել հերքել ՎՊ ներկայացրած բոլոր մեղադրանքները, որոնք առնչվում են իրենց գերատեսչություններին: Սակայն գործադիրի ղեկավարը հերթական անգամ անհարմար վիճակում է հայտնվել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՎՊ հաշվետվությունը ոլորտ առ ոլորտ քննարկվել է համապատասխան գերատեսչություններում, նախարարների 90 տոկոսը ստորագրել է հաշվետվությունների տակ, ընդունել իր մեղքն ու կարճ ժամանակում վերացրել խախտումները` վճարելով «հավելագրումների արդյունքում պետական բյուջեին հասցված վնասը», իսկ կտրոններն ուղարկել ՎՊ: Հետաքրքիր է, թե ինչն են հերքում այդքանից հետո:




Լրահոս