ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԻՆ ԽԱԲԵԼ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ «Ժողովուրդ»-ի խմբագրություն էին զանգահարել Արարատի մարզի Վանաշեն համայնքի բնակիչները: Վերջիններս շատ վրդովված պատմեցին, որ որոշ ժամանակ առաջ իրենք պարարտանյութի համար գումարներ են հավաքել, որպեսզի իրենց պարարտանյութ տրամադրեն: Սակայն մինչեւ այսօր գյուղապետարանից ո՛չ պարարտանյութն են հատկացնում, ո՛չ էլ գումարն են վերադարձնում: Եվ հիմա իրենք հայտնվել են անելանելի վիճակում. չգիտեն՝ ինչ է լինելու իրենց հավաքած գումարների ճակատագիրը: «Ժողովուրդ»-ի զրուցակիցների խոսքով՝ այս մասին տեղյակ է նաեւ Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը՝ Լոնդիկը, սակայն որեւէ քայլ չի ձեռնարկում խնդիրը կարգավորելու համար: Երբ փորձեցինք Վանաշենի ղեկավար Արտաշես Գրիգորյանից պարզել, նա «խոսքը կտուրը գցեց», թե ինքը հյուրեր ունի. «Մեզ մոտ նման խնդիր չկա, սխալ տեղեկատվություն է, պարարտանյութը բաժանվել է»: Իսկ Արարատի մարզպետի հեռախոսն անջատված էր:




Լրահոս