ՀՀ Սյունիքի մարզի Բարձրավան համայնքն օր օրի դատարկվում է: Համայնքի ղեկավար Օնիկ Ավագյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հուսահատված նկատեց, որ բնակիչների թիվն այս պահին կազմում է 140, իսկ աշակերտների թիվը՝ 7: Մինչդեռ տարիներ առաջ աշակերտներն ավելի քան 50-ն էին, իսկ բնակիչները՝ 168: Բարձրավանի համայնքապետի խոսքով՝ աշակերտների թվի նվազման պատճառը գյուղի երիտասարդների չամուսնանալն է. «Մի քսան ջահել ունենք, որոնք դեռ չեն ամուսնացել: Աշխատատեղ չկա, սոցիալապես անապահով են ապրում, դրա համար էլ չեն ամուսնանում, որ ամուսնանան, շարժ կլինի: Բացի այդ, դպրոց չունենք, երեխաները դոմիկում են դաս անում: Իսկ գյուղի գրադարանավարին ու ակումբավարին իմ աշխատավարձի հաշվին եմ վճարում: Եթե իրենց կրճատեմ, բնականաբար իմ աշխատավարձը կբարձրացնեմ, բայց երկու ընտանիք կարողանում են գոյատեւել, ի՞նչ անեմ»: Տեղեկացնենք, որ բարձրավանցիները հիմնականում զբաղվում են այգեգործությամբ, անասնապահությամբ, սակայն չեն կարողանում իրացնել ապրանքը: Բացի այդ, գյուղն ունի նաեւ ճանապարհի եւ տրանսպորտի խնդիր:
ՉԵՆ ԱՄՈՒՍՆԱՆՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ