Հայաստանում գործող «Մեգա սպորտ» խանութների ցանցերում մարդիկ աշխատում են առանց օրինական գրանցում ունենալու: Խանութի աշխատակիցները «Ժողովուրդ»-ին դժգոհեցին, որ խնդրի առաջ են կանգնել, քանի որ ընկերության տնօրինությունը հրաժարվում է իրենց գրանցել որպես օրինական աշխատողներ: Ընկերությունն անգամ հրաժարվում է տեղեկանքներ տրամադրել աշխատակիցներին: Սակայն «Մեգա սպորտ» խանութների ցանցի տնօրենի տեղակալ Արտաշես Մելքումյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հերքեց լուրը: «Այդ տեղեկությունները սխալ են, քանի որ նրանք, ովքեր աշխատում են մեզ մոտ՝ խանութում, իրենք բոլորն էլ գրանցված են: Չէ՛, չէ՛, հաստատ բոլորն էլ գրանցված են, ու խնդիր չկա»,-հայտարարեց Ա. Մելքումյանը:
Ի դեպ, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ «Մեգա սպորտ» խանութների ցանցը պատկանում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանին, թեեւ նրա խոսնակ Նելլի Մանուչարյանը մեզ հետ զրույցում ասաց, թե Գ. Խաչատրյանը բազմիցս հայտարարել է, որ ինքը բիզնեսով չի զբաղվում: Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն ապրիլին սպորտային միջոցառում էր կազմակերպել եւ ողջ հանդերձանքը, սպորտային գույքը պետբյուջեից գնել էր հենց Խաչատրյանին պատկանող «Մեգա սպորտ» խանութների ցանցից:
ՏՆԱՎԱՐԻ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ